ՀՀ ոստիկանությունը հրապարակել է վերջնական ընտրացուցակները
Ոստիկանությունում նշել են, որ ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում:
Ցուցակները կարելի է ներբեռնել նաեւ ոստիկանության պաշտոնական կայքից:
«Եթե բնակչության պետական ռեգիստրում ՀՀ քաղաքացին ունի հաշվառում եւ ընդգրկված չէ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում, կարող է մինչեւ քվեարկության ավարտը դիմում ներկայացնել հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն՝ ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին տեղեկանք ստանալու համար»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: