ru24.pro
Новости по-русски
Июль
2024

Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի (ՎԻԴԵՈ)

0

p bԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b Ակբա Լիզինգի գլխամասային գրասենյակն այսուհետ գործելու է նոր հասցեում։ Ճարտարապետական նորագույն լուծումներով և ենթակառուցվածքներով հագեցած գլխամասային նոր գրասենյակը կհյուրընկալի իր գործընկերներին և հաճախորդներին Ֆուչիկի 1/1 հասցեում, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։nbsp;/pp Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար նախատեսված ընդարձակ սրահներ, ինչպես նաև հանգստի ու հյուրասիրության գոտիներ։nbsp;/pp «Ակբա Լիզինգն ավելի լավ պայմաններ է ստեղծում աշխատակիցների, գործընկերների և հաճախորդների համար: Ակբա Լիզինգը Հայաստանյան լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է և մենք պարտավոր ենք մեր գործընկերների համար ստեղծել լավագույն միջավայր, որպեսզի կարողանանք լավագույն ձևով սպասարկել նրանց։ Վստահ եմ, որ նոր տարածքում կնքելու ենք լիզինգային հազարավոր նոր պայմանագրեր, որոնք մեծ ներդրում կունենան Հայաստանի տնտեսության մեջ։ Բոլոր պայմանները ստեղծված են, որ մեր գործընկերները սիրով գան մեզ մոտ»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:nbsp;/pp Արդեն 20 տարի Ակբա Լիզինգը աջակցում է տնտեսության բոլոր ոլորտներում գործող մանր և միջին ձեռնարկություններին, գյուղացիական տնտեսություններին՝ հնարավորություն տալով նրանց ձեռք բերել սարքավորումներ և արտադրական միջոցներ լավագույն պայմաններով։nbsp;/pp Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։/pp Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։/pp Մանրամասն՝ տեսանյութում։/pp br iframe width=560 height=315 src=https://www.youtube.com/embed/GUsLH1TTPW4?si=71zJSXu1IMbCUyNw title=YouTube video player frameborder=0 allow=accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share referrerpolicy=strict-origin-when-cross-origin allowfullscreen/iframe/p