ru24.pro
Новости по-русски
Июль
2024

Binance-ի օգտատերերի 70%-ը նախատեսում է 2024 թվականին շարունակել ներդրումները կրիպտոարժույթներում․ հարցման արդյունքներ

0

p bԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/ԱՌԿԱ/․ /bBinance-ի օգտատերերի 70%-ը նախատեսում է 2024 թվականին շարունակել ներդրումները կրիպտոարժույթներում, և միայն 3,8%-ն է հայտնել, որ չի կատարելու ներդրումներ թվային ակտիվներում 2024-ին։ Binance-ը՝ բլոկչեյն էկոհամակարգի և կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարը ներկայացրել է Հայաստանի ներկայացուցիչների հարցման արդյունքները։/pp Հարցվածների 66%-ը վստահ է՝ կրիպտոարժույթներն անհրաժեշտ են համաշխարհային տնտեսության զարգացման համար։/pp Հարցումն անցկացվել է 2024 թվականի մայիսին, և Հայաստանից հարցմանը մասնակցել է ավելի քան 1000 հոգի։ ­­­Հարցման նպատակը կրիպտոարժույթների արդյունաբերության հիմնական միտումների, կանխատեսումների և հեռանկարների անկախ և անանուն ուսումնասիրությունն էր՝ ըստ Հայաստանում կրիպտոարժույթների բորսայի օգտատերերի:br br «Կրիպտոարժույթների աճող ներթափանցումը Հայաստանում վկայում է երկրի նորարարության բարձր ցանկության մասին, որն ապացուցում է նաև տարածաշրջանում կրիպտոարդյունաբերության հետագա զարգացման կարևորությունը։ Binance-ը մտադիր է ակտիվորեն աջակցել այս միտումներին՝ տրամադրելով հուսալի և արդյունավետ գործիքներ, ինչպես նաև մեծ ներդրում ունենալով կրիպտոկրթության զարգացման գործում», – հարցման արդյունքները մեկնաբանել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի Binance-ի ղեկավար Կիրիլ Խոմյակովը:br/pp bՀայաստանում Binance-ի օգտատերերի հարցման հիմնական կետերը./b/pp/pul linbsp;Հարցման մասնակցիների հիմնական կորիզը տղամարդիկ են՝ 89,7%, ընդ որում, 81%-ը 18-ից 45 տարեկաններն են, իսկ 26-ից 35 տարեկան օգտատերերը կազմում են 34%/li linbsp; Հարցվածների 53%-ն ունի բարձրագույն կրթություն, 35%-ը զբաղված է, իսկ 21%-ն ունի սեփական բիզնես/li linbsp; Տեղեկատվության հիմնական աղբյուրը, որից հարցված օգտատերերը իմացել են կրիպտոարժույթի մասին, ինտերնետն է՝ 51%, երկրորդ տեղում ընկերներն են կամ ընտանիքը՝ 24,3%, երրորդում՝ սոցիալական ցանցերն են՝ 14,2%/li linbsp; 48,3%-ը կարծում է, որ ժամանակի ընթացքում կրիպտոարժույթով ավանդները կկարողանան փոխարինել ավանդական բանկային ավանդներին/li linbsp;հարցվածների 35%-ը համաձայն է, որ կրիպտոարժույթների արդյունաբերությունը պետական ​​կարգավորման կարիք ունի, մինչդեռ 34%-ը դեմ է դրան, իսկ 31%-ի համար դա կարևոր չէ/li linbsp;36%-ը վստահ է, որ կարգավորման շնորհիվ կրիպտոարժույթների շուկան էլ ավելի մեծ աճ կարձանագրի, իսկ 31%-ը կարծում է, որ կրիպտոարժույթների շուկան կդառնա ավելի թափանցիկ և անվտանգ/li linbsp; nbsp;41%-ի կարծիքով, կրիպտոարժույթները առաջիկա 5 տարում կկարողանան ամուր տեղ գրավել համաշխարհային ֆինանսական համակարգում/li linbsp; nbsp;Հայաստանից Binance-ի հարցված օգտատերերի կեսը կարծում է, որ մինչև տարեվերջ Bitcoin-ի արժեքը տատանվելու է 70-ից մինչև 100 հազար դոլարի սահմանում/li/ulp/p