ru24.pro
Новости по-русски
Июль
2024

Բլինքեն․ սյժմ կա բացառիկ հնարավորություն՝ հասնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանավորվածությունների

0

p bԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ այժմ կա բացառիկ հնարավորություն՝ հասնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանավորվածությունների։ Այս մասին Բրուքինգսի ինստիտուտում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։/pp «Երկրների միջև խաղաղ պայմանավորվածությունների կյանքի կոչման բացառիկ հնարավորություն կա, ինչի արդյունքում կդադարի տասնամյակներ տևած հակամարտությունը և, կարծում եմ, հսկայական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական կապերի, տնտեսական աճի, արևելքում և արևմուտքում, հարավում և հյուսիսում երկրների միջև կապերի հաստատման համար։ Ադրբեջանը պետք է վճռորոշ դեր խաղա այս հարցում», – մեջբերում է Բլինքենին ՏԱՍՍ–ը։/pp Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն դրան ակտիվորեն ձգտում էր դիվանագիտական ​​ճանապարհով՝ փորձելով Ադրբեջանին ու Հայաստանին մոտեցնել խաղաղ պայմանավորվածություններին։nbsp;/pp «Եվ ես կարծում եմ, որ հիմա դրան իսկապես հնարավոր է հասնել։ Ե խոսել եմ դրա մասին մոտ մեկ շաբաթ առաջ նախագահ Ալիևի հետ։ Կարծում եմ, որ դա հնարավոր է և լիովին համապատասխանում է նաև Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերին, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանին»,- հավելել է նա։br br br/p