ru24.pro
Новости по-русски
Июнь
2024

Հայաստանը Եվրասիական տրանսպորտային շրջանակի առանցքային դերակատարներից է․ ԵԱԶԲ վարչության նախագահ

0

p bԱԼՄԱԹԻ, 27 հունիսի․/ԱՌԿԱ/․/b Հայաստանը առանցքային դերակատարներից մեկն է Եվրասիական տրանսպորտային շրջանակի մասնակցության տեսակետից։ Այս մասին հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը Ալմաթիում անցկացվող ԵԱԶԲ տարեկան ժողովի և բիզնես ֆորումի շրջանակում ճեպազրույցի ժամանակ։/pp «Մենք ասում ենք, որ երթուղիներ են անհրաժեշտ ոչ միայն Արևմուտքից Արևելք, այլև Հյուսիսից Հարավ։ Եվ մի շարք երթուղիներ Հյուսիսից Հարավ անցնում են Հայաստանի տարածքով։ Եվ այստեղ մենք կզարգացնենք առանձին նախագծեր», – ասաց Պոդգուզովը։/pp Եվրասիական տրանսպորտային շրջանակը փոխկապակցող լայնական և միջօրեական միջազգային տրանսպորտային միջանցքների և երթուղիների ցանց է, որն ապահովում է Եվրասիայի երկրների ներքին և միջմայրցամաքային կապը: Եվրասիական տրանսպորտային շրջանակի հիմքը կազմում են արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ ուղղություններով միջազգային տրանսպորտային միջանցքները՝ ավելի քան 50 հազար կմ երկարությամբ, որոնք կապում են Ասիան, Եվրոպան և Մերձավոր Արևելքը: Միջանցքների միացումը ստեղծում է սիներգիայի էֆեկտ, որն արտահայտվում է բեռնափոխադրումների մինչև 40% աճով:/p