ru24.pro
Новости по-русски
Июнь
2024

Գաղափարից մինչև մեծ բիզնես. հայկական «Բիոքոթոնի» նշաձողը եվրոպական շուկան է (ՎԻԴԵՈ)

0

p bԵՐԵՎԱՆ, 21 հունիսի․/ԱՌԿԱ/․/b 9 տարի առաջ ընդամենը 4 աշխատողով սկսվեց «Բիոքոթոն» ընկերության գործունեությունը։ Շուկայում սկզբում ներկայացվեց բամբակյա ձողիկներ, իսկ հետո՝ բժշկական բամբակ, բամբակյա սկավառակներ ու խոնավ անձեռոցիկներ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։nbsp;/pp Արտադրության բոլոր բաղադրիչներն արտադրվում են տեղում, որն էլ ապահովում է արտադրանքի բարձր որակն ու մրցակցային առավելությունը։nbsp;/pp «Բիոքոթոնը» տարիների ընթացքում ընդլայնվել է, ընկերության արտադրանքն այժմ հասանելի է նաև արտասահմանյան շուկաներում։nbsp;/pp 2022թ.-ին ընկերությունը հիմնադրեց երկրորդ՝ խոնավ անձեռոցիկների արտադրամասը։nbsp;/pp Հիմնադրման առաջին իսկ օրվանից «Բիոքոթոն» ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ արտադրությունը համալրվել է ժամանակակից հոսքագծերով ու սարքավորումներով:nbsp;/pp «Մեր ընկերությունը հիմնվել է 2015թ.-ին։ Հիմնադրման սկզբում այս ոլորտի արտադրողները շատ քիչ էին։ Արտադրության սկզբում դժվարությունները շատ էին, աշխատում էինք երկու հերթափոխով՝ շուկայի պահանջմունքները լրացնելու նպատակով: Այժմ ամսական միայն մեկ միլիոն հատից ավելի բամբակյա ձողիկներ ենք արտադրում։ Հաշվի առնելով ընկերության արտադրանքի մեծ պահանջարկը, մեր լավագույն գործընկեր Ակբա Լիզինգի աջակցությամբ ձեռք բերեցինք արտադրական նոր հոսքագիծ և հիմնեցինք խոնավ անձեռոցիկների արտադրությունը։ Այս հոսքագծի շնորհիվ կարողանում ենք օրական տասը հազարից ավելի տուփ ապրանք արտադրել: Արտադրության հիմնադրման սկզբից Ակբա Լիզինգը թե՛ խորհրդատվական, թե՛ ֆինանսական առումով մեր կողքին է եղել»,- նշել է «Բիոքոթոն» ընկերության տնօրեն Արթուր Բալյանը։nbsp;/pp Այժմ ընկերության արտադրանքի շուրջ 60%-ն արտահանվում է Ռուսաստան և Վրաստան։ Առաջիկայում նախատեսվում է ավելի ընդլայնել արտադրությունը՝ մուտք գործելով նաև եվրոպական շուկա:nbsp;/pp Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։nbsp;/pp Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։nbsp;/pp Մանրամասն՝ տեսանյութում։/pp br iframe width=560 height=315 src=https://www.youtube.com/embed/8k8ysm6P6wo?si=X6dsvtcsrzXqiG2p title=YouTube video player frameborder=0 allow=accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share referrerpolicy=strict-origin-when-cross-origin allowfullscreen/iframe/p