Թուրքիան ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը
Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի որոշումը Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին:
«Ինչպես մենք մշտապես ընդգծել ենք, Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության եւ խղճի պահանջ է: Թուրքիան շարունակելու իր ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը», - հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
Մեդիամաքսը նշում է, որ այս շաբաթ կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցը: