Ադրբեջանը Ստեփանակերտ-Շուշի-Լաչին ճանապարհին թունելներ է կառուցում
Մասնավորապես, Trend գործակալությունը հաղորդում է, որ «34 կիլոմետր երկարությամբ մայրուղու հողային շերտի լայնությունը 15 մետր է, յուրաքանչյուր գոտու լայնությունը՝ 3,75 մետր»։
Ճանապարհին կկառուցվի 2 կամուրջ եւ 4 թունել։ Հորատման աշխատանքներ են ընթանում 440 եւ 1100 մետր երկարությամբ առաջին եւ երրորդ թունելների մուտքի եւ ելքի հատվածներում, եւ 540 մետր երկարությամբ երկրորդ թունելի ելքի հատվածում:
Աշխատանքներ են տարվում նաեւ կոմունիկացիոն գծերի տեղափոխման ուղղությամբ։