ru24.pro
Новости по-русски
Июнь
2024

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ից 15 միլիոն եվրո ստանալուն Արցախից փախստականներին աջակցելու համար

0
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ից 15 միլիոն եվրո ստանալուն Արցախից փախստականներին աջակցելու համար

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել ԵՄ-ից 15 միլիոն եվրո ստանալուն՝ Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու համար

p

bԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/ԱՌԿԱ/․/b Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել ԵՄ-ից 15 միլիոն եվրո ստանալուն՝ Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու համար։nbsp;

/p

p

15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում. հայկական կողմի համաֆինանսավորում չի նախատեսվում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է, մասնավորապես, սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարում՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջնահերթ (այդ թվում՝ սննդի) կարիքներ ունեցող փախստականներին աջակցելուն:

/p

p

Աջակցությունը նպատակաուղղված կլինի՝ օժանդակություն տրամադրելու կառավարությանը՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու ծրագրեր իրականացնելու, մասնավորապես՝ միանվագ բազմանպատակ դրամական օգնություն տրամադրելու նպատակով:

/p

p

Գործողություններն ուղղված են լինելու փախստականների սկզբնական, այդ թվում՝ պարենային անվտանգության հետ կապված, կարիքների հրատապ օգնություն ցուցաբերելուն:

/p