ru24.pro
Новости по-русски
Июнь
2024

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն միանում է Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությանը

0
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն միանում է Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությանը

Նպատակ ունենալով բարձրացնել աշխատանքի թափանցիկությունը և ստանդարտացնել ածխաթթու գազի արտանետման հաշվարկը՝ Արդշինբանկը միանում է Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությանը #40;PCAF#41;

p

bԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/ԱՌԿԱ/․/b Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ, նպատակ ունենալով բարձրացնել մեր աշխատանքի թափանցիկությունը և ստանդարտացնել ածխաթթու գազի արտանետման հաշվարկը, Արդշինբանկը միանում է Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությանը (PCAF), հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

/p

p

Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությունը (PCAF) գործընկերություն է ֆինանսական հաստատությունների միջև ամբողջ աշխարհում, որի նպատակն է բացահայտել և ներդաշնակ գնահատական տալ ներդրումների և վարկավորման արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումների մասին տեղեկատվությանը: Ունենալով ավելի քան 480 ֆինանսական հաստատություն 6 մայրցամաքներից՝ այս խումբը արագ աճում է Հյուսիսային Ամերիկայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

/p

p

Միանալով PCAF-ին՝ մենք ձգտում ենք հաշվառել և բացահայտել մեր կողմից ֆինանսավորվող արտանետումների մասին տեղեկատվությունը: Այս պարտավորությունը համընկնում է մեր բնապահպանական օրակարգի հետ՝ ընդգծելով մեր հավատարմությունը պատասխանատու ներդրումներին և վարկավորման պրակտիկայի արդյունքում առաջացած կլիմայի փոփոխությունները մեղմացնելուն:

/p

p

PCAF-ին անդամակցությունը մեզ թույլ է տալիս առավել հիմնավորված և հավակնոտ կլիմայական նպատակներ դնել՝ ցույց տալով, որ մենք առաջինն ենք ֆինանսական հատվածում՝ ցածր ածխաթթվային տնտեսությանը անցման մեջ:

/p

p

«Ես ուրախությամբ հայտնում եմ, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն PCAF-ի հետ ռազմավարական համագործակցության մեջ է մտնում ածխաթթու գազի արտանետման հաշվառման համապարփակ նախաձեռնություն սկսելու վերաբերյալ: Այս կարևոր համագործակցությունը կոչված է բարելավելու մեր աշխատանքը շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ՝ ջերմոցային գազերի մասին տեղեկատվության առավել ճշգրիտ և որակյալ բացահայտման հաշվին:

/p

p

Այս նախաձեռնությունը վկայում է մեր հավատարմության մասին կայուն զարգացմանը և պատասխանատու բիզնեսի վարմանը: Եվ մենք հավատում ենք, որ այս գործընկերությունը ոչ միայն կբարելավի մեր թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բնապահպանական հաշվետվության մեջ, այլև կսահմանի համապատասխան ուղեգիծ ֆինանսական հատվածում:

/p

p

Արդշինբանկը հպարտ է , որ կատարել է այս նշանակալի քայլն առաջ՝ ամրապնդելով մեր հավատարմությունը բնապահպանական պատասխանատվությանն ու կայուն աճին»,- ասաց Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:nbsp;

/p

p

bԱրդշինբանկի մասին/b

/p

p

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի ավելի քան 380.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։

/p

p

Արդշինբանկը ստանձնել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելու պարտավորությունը, ինչը փաստում է բանկի որդեգրած քաղաքականությունը դեպի կանաչ բանկինգի զարգացում: Բանկի գործառնական կառուցվածքը հիմնված է սոցիալական և բնապահպանական պատասխանատվության վրա՝ հզոր կորպորատիվ կառավարման համադրությամբ: Այս պարտավորությունը արտացոլում է Արդշինբանկի հավատարմությունը կայուն զարգացման սկզբունքներին և ցույց է տալիս, որ բանկը շարժվում է ճիշտ ուղղությամբ:

/p

p

bPCAF-ի մասին/b

/p

p

Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությունը կամ PCAF-ը գործարկվել է 2019 թվականի սեպտեմբերին: Ներկայումս 480 ֆինանսական կազմակերպություն միացել են PCAF նախաձեռնությանը: PCAF մասնակիցները միասին աշխատում են մշակել a href=https://carbonaccountingfinancials.com/standard#the-global-ghg-accounting-and-reporting-standard-for-the-financial-industry target=_blankՋերմոցային գազերի հաշվառման և հաշվետվության գլոբալ ստանդարտ/a՝ սեփական ներդրումների և վարկավորման արդյունքում առաջացած ջերմոցային գազերի արտանետման բացահայտման և հաշվառման համար: Ավելի մանրամասն նախաձեռնության մասին կգտնեք հետևյալ հղմամբ. a href=https://carbonaccountingfinancials.com/ target=_blankhttps://carbonaccountingfinancials.com//anbsp;

/p

p

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

/p