ru24.pro
Новости по-русски
Июнь
2024

Փաշինյան․ այն, ինչ մենք բոլորս համարել ենք և համարում ենք պարտություն, հաղթանակի վերածելու հնարավորություն ունենք

0
Փաշինյան․ այն, ինչ մենք բոլորս համարել ենք և համարում ենք պարտություն, հաղթանակի վերածելու հնարավորություն ունենք

Փաշինյանը հայտարարել է, որ 2026թ․–ի ընտրություններում պետք է ևս մեկ անգամ ստանան ժողովրդի վստահության քվեն, ինչը նշանակումէ 50#43;1 ձայն

p

bԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/ԱՌԿԱ/․/b Անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը համարում ենք բարձրագույն գործիք Հայաստանի, քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, արդարությունը և երջանկությունն ապահովելու համար, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ։

/p

p

«Այն, ինչ մենք բոլորս համարել ենք և nbsp;համարում ենք պարտություն, այդ ամենը մենք հաղթանակի վերածելու հնարավորություն ունենք: Հիմա մենք բոլորս, անցնելով պարտության միջով, nbsp;հնարավորություն ենք ստեղծել, որ Երկիր մոլորակի վրա, շատ երկար ժամանակ` առաջիկա հարյուրամյակներում գոյություն ունենա Հայաստանի Հանրապետություն:nbsp;Եv մենք դեռ չենք հասկանում, թե սա ինչպիսի մեծ և ինչպիսի դարակազմիկ հաղթանակի հնարավորություն է մեզ համար, բայց մենք, որպես կառավարող թիմ, պետք է կարողանանք դա իրականացնել», – ասել է նա։

/p

p

Փաշինյանի խոսքով, չնայած, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը, այս փուլում առնվազն ենթագիտակցորեն զգում է այդ պրոցեսը և սրա արդյունքում է, որ իրական Հայաստանի գաղափարախոսության իրացման դեմ իրականացվող բոլոր հնարավոր պրոցեսները ձախողվում են և շարունակելու են ձախողվել:br

br

«Այն գաղափարախոսությունը, որ մենք ներդնում ենք Հայաստանում և իրականացնում ենք, բխում է ոչ միայն Հայաստանի, որպես պետության, շահերից, ոչ միայն Հայաստանի ժողովրդի՝nbsp; որպես ժողովրդի շահերից, այլ բխում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր գերդաստանի շահերից», – կարծում է Փաշինյանը։

/p

p

Նա նաև հայտարարել է, որ հասարակության մեջ դանդաղորեն արմատանում է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը կայանում է նրանում, որ ամեն ինչ պետք է կենտրոնանա Հայաստանի կարիքների վրա։

/p

p

«Պետք է այս գաղափարախոսությամբ գնանք ժողովրդի մոտ 2026թ․–ին և ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններում մենք պետք է ևս մեկ անգամ ստանանք ժողովրդի վստահության քվեն, ինչը նշանակումէ 50+1 ձայն։ Մենք պետք է ևս մեկ անգամ ստանանք ժողովրդի քվեն ոչ թե նրա համար, որ մենք կառչած ենք մեր աթոռներից և իշխանութունից, այլ նրա համար, որ կառչած ենք այս Հայաստանի Հանրապետությունից», – ասել է նա։

/p