ru24.pro
Новости по-русски
Июнь
2024

Արամ Առաջինն ու Հռոմի Պապը քննարկել են Բաքվում պահվող հայերի խնդիրը

0

Անթիլիասի տարածած հաղորդագրության համաձայն, Արամ Առաջինն ու Ֆրանցիսկոս Պապը քննարկել են հետեւյալ հարցերը.

- Էկումենիկ հարաբերությունները ընդլայնելու եւ գործընկերության փոխակերպելու անհրաժեշտությունը.

- Բոլոր եկեղեցիների կողմից Սուրբ Հարության տոնակատարության միասնական ամսաթիվ սահմանելու նպատակը.

- Ոչ կաթոլիկ եկեղեցիների գործուն մասնակցությամբ Վատիկանի երրորդ ժողովի գումարման անհրաժեշտությունը.

- Լիբանանում քրիստոնյա-մահմեդական համակեցության ամրապնդման եւ նախագահի ընտրության կարեւորությունը.

- Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հրամայականը

- Բնիկ արցախահայությանը միջազգային պաշտպանության ներքո իրենց հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը:

Մեդիամաքսը նշում է, որ ս.թ. փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսների հետ հանդիպմանը կոչ էր արել աղոթել այն մարդկանց համար, ովքեր ստիպված էին հեռանալ Լեռնային Ղարաբաղից։

«Սիրելի եղբայրներ, ինչպե՞ս կարող ենք մեր մտքերը չուղղել դեպի Հայաստան։ Ոչ միայն խոսքերով, այլեւ առաջին հերթին մեր աղոթքներում, հատկապես բոլոր նրանց համար, ովքեր հեռացել են Լեռնային Ղարաբաղից եւ ապաստան փնտրող բազմաթիվ տեղահանված ընտանիքների համար»,- ասել էր Հռոմի պապը։