ru24.pro
Новости по-русски
Июнь
2024

Փաշինյանը ՀԱՊԿ-ն անվանել է «փուչիկ դաշինք»

0

«Մեղավորը նրանք են, որ ձեւավորել են փուչիկ դաշինք, որի անդամները ոչ թե իրենց պայմանագրային պարտականություններն են կատարել, այլ Ադրբեջանի հետ պլանավորում էին մեր դեմ պատերազմը: Դուրս կգանք, մենք կորոշենք՝ երբ դուրս գանք։ Բա, ձեր կարծիքով, հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք։ Ուրիշ ճանապարհ չկա»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների՝ դահլիճից հնչող արձագանքներին, ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրներից երկուսը մասնակցել է հայերի դեմ պատերազմի նախապատրաստությանը։