Հայաստանն ու Միացյալ Նահանգները պաշտպանական խորհրդակցություններ կվարեն
Այդ մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է հունիսի 11-ին Երեւանում կայացած ՀՀ ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի արդյունքներով:
Դրանում նշվում է, որ կողմերը ողջունել են 2024թ. մայիսին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի եւ ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջեւ առաջին տարեկան շտաբային բանակցությունների մեկնարկը: