ru24.pro
Новости по-русски
Июнь
2024

ԿԲ–ն 0,25 տոկոսային կետով նվազեցրեել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինչև 8,00%

0

p bԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/ԱՌԿԱ/․ /bՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 11-ի նիստում իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.00%, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։/pp Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ իջեցվել է նաև լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` մինչև 9,50% և դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույքը՝ մինչև 6,50%:nbsp;/pp Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 9-րդ նվազեցումն է անցյալ տարվա հունիսից ի վեր։ 2023թ.-ի հունիսի 13-ին Կենտրոնական բանկը սահմանեց այն 10.5%, նվազեցնելով 0.25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին իջեցրեց մինչև 10.25%, սեպտեմբերի 12-ին` 9.75%, հոկտեմբերի 31-ին` մինչև 9,5%, դեկտեմբերի 12-ին` մինչև 9,25%, 2024թ. հունվարի 30-ին` մինչև 8,75%, մարտի 12-ին` մինչև 8,5%, իսկ ապրիլի 30-ին` մինչև 8,25%:/p