ru24.pro
Новости по-русски
Июнь
2024

Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ (ՎԻԴԵՈ)

0

p bԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․/b Կարևորելով Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտումը, մարզերում բիզնեսի և անհատների համար նոր հնարավորությունների ստեղծումն ու դինամիկ զարգացումը` Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ իրականացնում է հատուկ նախագիծ` նախատեսված մարզերում գործող ընկերությունների և անհատ աշխատակիցների համար, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։/pp Արշավի շրջանակում այն ընկերությունները և անհատները, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ և կսկսեն իրենց աշխատավարձը ստանալ Ամերիաբանկի քարտով, կունենան մի շարք արտոնություններից օգտվելու հնարավորություն:/pp Մասնավորապես, մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ, ստանալ Visa Business տեսակի անվճար քարտ, անվճար ակտիվացնել և կառավարել հաշիվները Ինտերնետ Բանկինգ համակարգի միջոցով: Ընկերության ղեկավարներին անվճար կտրվեն Visa Platinum և Visa Gold պրեմիում դասի, իսկ աշխատակիցներին՝ Visa Classic տեսակի աշխատավարձային քարտեր։ Այդ քարտերով հնարավորություն կտրվի կատարել անվճար կանխիկացում ՀՀ բոլոր բանկերի բանկոմատներից, իսկ քարտով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում` ստանալ 1%՝ մինչև 3000 ՀՀ դրամ հետվճար։/pp «Մեզ համար առանցքային նշանակություն ունեն մարզերի համաչափ զարգացումն ու տնտեսական ակտիվությունը, բիզնեսին աջակցությունն ու մարզերի բնակիչների համար լավագույն պայմանների ստեղծումը: Նմանատիպ նախաձեռնությունների միջոցով մենք փորձում ենք առավելագույնս օգնել բիզնեսին բացահայտել իր ներուժը, գտնել զարգացման լավագույն ուղիները և նպաստել նրանց կայացմանը»,- նշել է Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ծառայության ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը:/pp Նշենք, որ մարզային աշխատավարձային հատուկ առաջարկը գործում է ոչ միայն իրավաբանական, այլև ֆիզիկական անձանց համար, որոնք աշխատում են մարզերում, ցանկանում են դառնալ Ամերիաբանկի հաճախորդ և ստանալ իրենց աշխատավարձը Ամերիաբանկի քարտով: Արշավի մանրամասները` Ամերիաբանկի a href=https://ameria.me/3VuSVKW target=_blankկայքում/a:/pp Առաջարկից օգտվելու համար հաճախորդները պետք է մոտենան Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ: Մանրամասները` տեսանյութում:/pp Հավելենք, որ Ամերիաբանկի կողմից բիզնեսին տրվող արտոնություններն այսքանով չեն սահմանափակվում: Ընկերությունները նաև կարող են տեղափոխել գործող բիզնես վարկերն Ամերիաբանկ և ստանալ տեղափոխվող վարկի 4%-ի չափով հետվճար։ Մեկ այլ առաջարկի շրջանակում էլ կարող են ստանալ 20-150 մլն ՀՀ դրամ բիզնես վարկ` ապահովված գրավով, և 4 ամիս չվճարել ոչ տոկոս, ոչ մայր գումար: Մանրամասները` a href=https://ameriabank.am/ameria-business/special-offer?utm_source=mediautm_medium=click-salary-regionsutm_campaign=salary-regions target=_blankայստեղ/a:/pp b«Ամերիաբանկ» ՓԲԸ/b/pp a href=https://ameria.me/4bQqUTB target=_blankԱմերիաբանկը/a ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:/pp Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` a href=https://estate.ameriabank.am/ target=_blankEstate.ameriabank.am/a, a href=https://automarket.ameriabank.am/ target=_blankAutomarket.ameriabank.am/a, a href=https://sme-ecosystem.ameriabank.am/ target=_blankBusiness.ameriabank.am/a:/pp Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:/pp Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:/pp br iframe width=560 height=315 src=https://www.youtube.com/embed/QSN7rS7eZR0?si=Po9C0CZ3r3AMdfGu title=YouTube video player frameborder=0 allow=accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share referrerpolicy=strict-origin-when-cross-origin allowfullscreen/iframe/p