«Տաշիր» ԸԽ–ն մոտ 680մլն դոլար է ներդրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»–ի արդիականացման համար, ևս 150–200մլն դոլար՝ նոր հզորությունների ստեղծման համար
p bԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2016/b թվականից մինչ օրս «Տաշիր» ընկերությունների խումբը միայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի արդիականացման համար ներդրել է մոտ 680 մլն դոլար, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը Armenia TV–ին տված հարցազրույցում։/pp Բացի այդ, նրա խոսքով, ևս 150-200 մլն դոլարի ներդրում է կատարվել նոր հզորությունների ստեղծման համար։/pp ««Տաշիրի» կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ձեռքբերման ժամանակ վերջինիս գործունեությունը լիովին կաթվածահար էր։ Տասնամյակներ շարունակ ոչ մի կոպեկ չէր ներդրվել ընկերության արդիականացման համար»,- նշել է Կարապետյանը։/pp Այժմ, ըստ Համաշխարհային բանկի ուսումնասիրության, Կարապետյանի խոսքով, «Հայաստանի էլեկտրական ցանցերը» իր ոլորտում աշխարհի լավագույն 10–ում է։/pp Նա ընդգծել է, որ Հայաստանի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ խնդիրներ չկան, իսկ անջատումները կապված են ցանցի վերանորոգման աշխատանքների հետ ընկերության ներդրումային ծրագրի շրջանակում։/pp «Խնդիր կա միայն Երևանի կենտրոնում։ Այնտեղ ամբողջ էլեկտրացանցն անցկացվել է 1965-1970 թվականներին, իսկ այժմ էլեկտրաէներգիայի սպառման ծավալն ավելացել է 10 անգամ, և այս ընթացքում ոչ մի նոր հզորություն չի գործարկվել, ներդրումներ չեն կատարվել ո՛չ մալուխային համակարգում, ո՛չ էլ ենթակայանների համակարգում »,- նշել է Կարապետյանը։/pp Նրա խոսքով, «Հայաստանի էլեկտրական ցանցերը» Երևանի համար ներդրումային ծրագիր է մշակել, որը ներկայացվել է քաղաքապետարանին և այժմ ակտիվ քննարկումների փուլում է։/pp «Մենք ցանկանում ենք նրանց հետ քայլ առ քայլ առաջ գնալ և մոտ 3 տարի հետո քաղաքի կենտրոնում ստեղծել բոլորովին նոր համակարգ, ինչն ամբողջությամբ կվերացնի այս բոլոր խնդիրները։ Ամեն ինչ պետք է մանրամասն ուսումնասիրել։ Մենք ամբողջությամբ իրականացնում ենք ներդրումային ծրագիրը, որը հաստատել ենք կառավարության հետ»,- վստահեցրել է Կարապետյանը։/pp Մեկնաբանելով ներդրումային նախագծերի հետ կապված էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացումը՝ նա վստահեցրել է, որ ընկերության ներդրումները որևէ կերպ չեն ազդում սակագնի վրա։/pp «Սակագինը ձևավորվում է մի շարք բաղադրիչների հիման վրա՝ արտադրողներ, բարձրավոլտ և բաշխիչ ցանցեր։ Մենք պատասխանատու ենք բաշխիչ ցանցի համար։ Մեր մասով կարող եմ վստահեցնել, որ տասնամյակներ շարունակ այդ խնդիրը չի լինելու, բայց մենք չենք կարող երաշխավորել, որ եթե վաղը գազի սակագինը կրկնապատկվի, էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվի։ Մեր մասով կարող եմ վստահեցնել, որ մինչև 2050 թվականը բնակչությունը կարող է հանգիստ լինել»,- ընդգծել է Կարապետյանը։/pp «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ներառվում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ, որը պատկանում է ձեռներեց և բարերար Սամվել Կարապետյանին։ ՀԷՑ–ը Հայաստանում կառավարում է միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը՝ սպասարկելով շուրջ 1 մլն բաժանորդի։/p