Գլոբալ անորոշությունն ու հիփոթեքի շուկայի հնարավոր «գերտաքացումը» ՀՀ ֆինանսական համակարգի հիմնական ռիսկերն են․ ԿԲ նախագահ
p bԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/ԱՌԿԱ/․ /bՀայաստանի ֆինանսական կայունության 2023 թվականի հաշվետվությունը երկու տեսակի ռիսկեր է խմբավորում հանրապետության ֆինանսական համակարգի համար, հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։/pp «Առաջինը ռիսկերն են աշխարհաքաղաքական բարձր անորոշության, լարվածության և էսկալացիայի պայմաններում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև միջազգային շուկաներում»,- ասաց նա երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով 2023 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը։br br Գալստյանը պարզաբանեց, որ այս համատեքստում կարող են լինել տարբեր սցենարներ, որոնցից մեկը ԿԲ-ն դիտարկել է՝ հասկանալու համար, թե բանկային համակարգը իր կապիտալով որքանով է պատրաստ դիմակայելու առաջացող կամ պոտենցիալ մարտահրավերներին։/pp «Երկրորդ խումբը (պոտենցիալ ռիսկերի) վերաբերում է հիփոթեքային վարկերին և անշարժ գույքի շուկայի բարձր գներին»,- նշեց նա։/pp ԿԲ նախագահը նշեց, որ 2023 թվականին շարունակվել է նոր հիփոթեքային վարկերի բարձր աճը, ինչն ուղեկցվել է անշարժ գույքի գների հետևողական աճով։/pp «Սա կարող է վկայել, որ հիփոթեքային շուկայում գերտաքացման հնարավոր ռիսկեր կան»,- ասաց նա։/pp Գալստյանի խոսքով՝ վարկային միկրոռեգիստրների տվյալների վերլուծության համաձայն՝ 2017-18 թվականներից ի վեր աճել է երկուսից ավելի հիփոթեքային վարկ ունեցող անձանց տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելում և 2022 թվականի վերջին կազմել է մոտ 14%, իսկ 3 հիփոթեք ունեցող անձանց տեսակարար կշիռը կազմել է 4%։/pp «Մակր սթրես-թեստերի արդյունքները ցույց են տալիս, որ նույնիսկ ծայրահեղ հոռետեսական սցենարի դեպքում համակարգն ի վիճակի է կլանել հնարավոր կորուստները և պահպանել ֆինանսական միջնորդության շարունակականությունը»,- ընդգծեց նա։/pp Սակայն, ըստ ԿԲ ղեկավարի, կան նաև աճող անորոշություններ, և բարձր է գնահատվում դրանցով պայմանավորված համակարգային ցիկլիկ ռիսկերի նյութականացման հավանականությունը։/pp «Այս պայմաններում Կենտրոնական բանկը կարևորում է հայաստանյան բանկերի խելամիտ մոտեցումների կիրառումը հաշվեկշռի, կապիտալի և ռիսկերի կառավարման հարցերում»,- հավելեց Գալստյանը։/p