Մեկնարկել է «Ներուժ 5.0» ծրագրի հայտերի ընդունումը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնել է «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը:
Նախարարությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը եւ համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:
Շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների եւ անհատական մենտորության հնարավորություններ:
Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական եւ նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող այն թիմերը՝
• որոնց անդամների կեսը սփյուռքահայեր են,
• առնվազն 5 տարի ապրում են սփյուռքում եւ ունեն տվյալ երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ
• ՀՀ քաղաքացի չհանդիսացող սփյուռքահայեր են, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող սփյուռքահայեր,
• հայրենադարձվել են վերջին 6 ամիսների ընթացքում,
• դրամաշնորհ ստանալու պարագայում պատրաստ են վերադառնալ Հայաստան, հիմնել ընկերություն եւ մեկ տարի զբաղվել տնտեսական գործունեությամբ:
Հաղթելու դեպքում՝ «Գաղափարի փուլ» եւ «Աճի փուլ» անվանակարգերով, կտրամադրվեն դրամաշնորհներ հետեւյալ չափերով.
• Գաղափարի փուլ՝
- 1-ին տեղ՝ 15 մլն ՀՀ դրամ
- 2-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ
- 3-րդ տեղ՝ 5 մլն ՀՀ դրամ
• Աճի փուլ՝
- 1-ին տեղ՝ 30 մլն ՀՀ դրամ
- 2-րդ տեղ՝ 20 մլն ՀՀ դրամ
- 3-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել "Neruzh 5.0" Diaspore Tech Startup Program - Gust հղումով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թ. հունիսի 30-ը, ժամը՝ 18:00-ն:
Հավելյալ տեղեկությունների համար անցեք հետեւյալ հղումով։
Հարցերի դեպքում՝ զանգահարել՝ 010 59 01 74, 010 59 01 24 հեռախոսահամարներով կամ գրել հետեւյալ էլ. հասցեին՝ neruzh@hti.am: