ДДТ խմբի երեւանյան համերգը հետաձգվել է
Համերգի կազմակերպիչները նշել են, որ «որոշումն ընդունվել է ժամանակավոր տեխնիկական դժվարությունների պատճառով, որոնք պետք է լուծենք համերգի լավագույն որակն ապահովելու համար»։
«Հասկանում ենք ձեր հիասթափությունը, բայց ուզում ենք վստահեցնել, որ համերգն անպայման կայանալու է։ Գնված տոմսերը փոխանակման կարիք չունեն և ուժի մեջ կլինեն նոր ամսաթվի համար: Տոմսերը վերադարձնել ցանկացողները կարող են կապ հաստատել tickets@ddt2024.am էլ. փոստի հասցեով», - ասված է հաղորդագրության մեջ: