Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է
«Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում եւ որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն: Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում հայտարարվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է: