ԱՄՆ-ն Եվրոպային համոզում է հրաժարվել Իրանի միջուկային ծրագրի դեմ բանաձեւից
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ի հրապարակումը։
Դիվանագետները թերթին հայտնել են, որ ԱՄՆ-ն փորձում է ստիպել Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային հրաժարվել Իրանի միջուկային ծրագիրը դատապարտելու ծրագրերից։
Վաշինգտոնը մտադիր է ձեռնպահ մնալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանաձեւի քվեարկությունից եւ կոչ է անում նույնը անել եվրոպացիներին։
Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, ԱՄՆ-ն այս դիրքորոշումը որդեգրել է՝ մտավախություն ունենալով, որ Իրանում քաղաքական իրավիճակը կարող է ավելի անկայուն դառնալ երկրի նախագահ Իբրահիմ Ռայիսիի մահից հետո։ Բացի այդ, Սպիտակ տունը վաղուց էր հայտնել Իրանի միջուկային ծրագրի հարցում դիվանագիտական լուծում գտնելու իր մտադրության մասին։