ru24.pro
Новости по-русски
Май
2024

Հայկական 10 ընկերություն մասնակցում է VivaTech-2024-ին

0

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայկական 10 ընկերություն «ARMENIA» միասնական տաղավարով մայիսի 22-24-ը Փարիզում մասնակցում է Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ VivaTech-2024 ութերորդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին։

Ընկերությունները ցուցադրում են իրենց նորարարական լուծումները, արտադրանքն ու նվաճումները միջոցառման այցելուներին եւ մասնակիցներին:

Ամենամյա հեղինակավոր միջազգային հարթակում Հայաստանի տեխնոլոգիական ներուժն ու նվաճումներն արհեստական բանականության, կիբերանվտանգության, ռոբոտաշինության, ֆինանսական եւ սպորտային տեխնոլոգիաների ոլորտներում այս տարի ներկայացնում են ԱՏՁՄ-ն, «Մետրիկ», «Իզիթեք», «Սոֆթ Կոնստրակտ», «Վիթուվի», «ՖայվԲրէյն Լաբս», «Հեքս Դիվիժն», «Դիջի Սոֆթ», «Նեքստստեք», «Ադեվից» ընկերություննները եւ որպես այցելու՝ «Ինորեյն»-ը, «Արփինետ»-ը եւ «Զլինկ» գիտակրթական ՀԿ-ն:

Միջոցառումը հնարավորություններ է ստեղծում նաեւ ծանոթանալ ոլորտի միջազգային միտումներին ու զարգացումներին, ձեռք բերել նոր գործընկերներ, հաստատել գործարար կապեր:

VivaTech-2024 ութերորդ միջազգային ցուցահանդեսը համախմբել է 1000-ից ավելի ստարտափի աշխարհի տարբեր երկրներից։