Շենգենյան վիզան կթանկանա հունիսի 11-ից
Ներկայում Շենգենյան վիզայի արժեքը մեծահասակների համար կազմում է 80 եվրո, երեխաների համար՝ 40 եվրո։
Եվրահանձնաժողովը գների աճը բացատրել է գնաճով։
Եվրահանձնաժողովը երեք տարին մեկ գնահատում է վիզայի վճարի վերանայման անհրաժեշտությունը «օբյեկտիվ չափանիշների» հիման վրա՝ ներառյալ ԵՄ-ում գնաճի մակարդակը եւ քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձերը։