ru24.pro
Новости по-русски
Май
2024

Apollo-ից՝ Artemis. Չարլի Դյուկը ներկայացրել է Լուսին վերադառնալու ամերիկյան ծրագիրը

0

Լուսնի վրա 12 մարդ է քայլել, որոնցից այսօր ողջ է միայն չորսը:

Նրանցից ամենաերիտասարդը 88-ամյա Չարլի Դյուկն է: Նա Լուսին էր այցելել 1972 թվականի ապրիլի 16-ից 27-ը՝ «Ապոլոն 16»-ի առաքելության կազմում:

Չարլի Դյուկը գիտության եւ արվեստի Starmus փառատոնի ամենասպասված եւ ամենասիրված հյուրերից մեկն է։ Բրատիսլավայում ընթացող Starmus Earth փառատոնը բացառություն չէր՝ Typos մարզահամերգային համալիրի դահլիճում հավաքված մարդիկ հոտնկայս դիմավորեցին նրան։

Այս անգամ Չարլի Դյուկը պատմում էր ոչ թե 52 տարի առաջ տեղի ունեցած թռիչքի եւ Լուսնի վրա անցկացված օրերի մասին, այլ ներկայացնում էր ԱՄՆ Տիեզերական գործակալության (NASA) Artemis ծրագրի մասին, որի միջոցով ամերիկացիները մտադիր են «վերադառնալ» Լուսին։


Սպասվում է, որ Artemis II առաքելությունը դեպի Լուսին կուղեւորվի 2025 թվականի աշնանը։ Չորս տիեզերագնացները Լուսնի վրա վայրէջք չեն կատարի, նրանք պետք է Լուսնի Հարավային բեւեռի հետազոտություններ անցկացնեն։ Հենց այդտեղ է վայրէջք կատարելու Artemis II առաքելությունը, որը ծրագրված է իրականացնել 2026 թվականի համար։ Այն կնշանավորի մարդկության վերադարձը Լուսին ավելի քան կես դար տեւած դադարից հետո։

Չարլի Դյուկը պատմել է, որ Լուսնի Հարավային բեւեռը պատահական չէ ընտրված։ Գիտնականները կարծում են, որ եթե Լուսնի վրա ջուր կամ սառույց կա, այն պետք է լինի հենց այդ բեւեռում։

Տիեզերագնացն ասել է, որ պարբերաբար հանդիպում է Artemis II եւ III առաքելությունների անձնակազմերի հետ, փորձում օգտակար խորհուրդներ տալ։

Խոսելով տիեզերագնացության ոլորտում մասնավոր ընկերությունների աճող դերակատարության մասին՝ Չարլի Դյուկն այն դրական է գնահատել։

«Դա թույլ է տալիս NASA-ին կենտրոնանալ «խորը տիեզերքի» վրա, իսկ մասնավոր ընկերությունները կապահովեն «մերձական տիեզերքի» հետ կապված գործառույթները», - ասել է նա։

«Ապագան Լուսինն է եւ դրանից անդին», - շեշտել է Չարլի Դյուկը։

Արա Թադեւոսյան (Բրատիսլավա)