Բորտնիկով. Ռուս սահմանապահները կպահպանեն ներկայությունը Հայաստանում
«Ի դեմս սահմանապահների՝ մեր ներկայությունը Հայաստանում մնում է: Նրանք կպահպանեն Հայաստանի սահմանը Թուրքիայի եւ Իրանի հետ։
Երեւանը խնդրել էր սահմանազատման գծից դուրս բերել ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը: Նման որոշում կայացվել է»,- ասել է Բորտնիկովը։
Նա նշել է, որ «շուտով կփակվի նաեւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը»: