ru24.pro
Новости по-русски
Май
2024

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահը կայցելի Հայաստան

0

Գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսն իր առաքելության շրջանակում կմասնակցի «Կրիտիկական հումքի» վերաբերյալ պանելային քննարկմանը, ինչպես նաեւ ներկա կգտնվի ՎԶԵԲ-ի եւ Ղազախստանի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որը հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանն ուղղված ԵՄ-Ղազախստան «Կրիտիկական հումքի վերաբերյալ ճանապարհային քարտեզի» իրականացման մաս է: Նա կմասնակցի նաեւ ՎԶԵԲ-ի Կառավարիչների խորհրդի լիագումար նիստին:
 
Վալդիս Դոմբրովսկիսը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաեւ ՀՀ փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանին եւ Տիգրան Խաչատրյանին։