Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Արտաշատում
Ucom ընկերության արագ եւ ժամանակակից ֆիքսված ցանցն արդեն հասանելի է Արտաշատի բնակիչների համար։
Այսուհետ Արտաշատի բաժանորդները եւս կարող են միանալ Unity փաթեթներին եւ ստանալ ֆիքսված ինտերնետ, շարժական կապ եւ հեռուստատեսություն մեկ փաթեթում՝ հասանելի սակագներով։
Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար։
Մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով։ Ինչպես նաեւ, բաժանորդագրվելով Unity 7000 կամ Unity 9000 մարզային փաթեթներից մեկին 12 ամսով՝ ծառայություններից կօգտվեն երեք ամիս անվճար։
Ucom-ի նախաձեռնությամբ Արտաշատի Թատրոնի այգում ապահովվել է Wi-Fi 6 նորագույն տեխնոլոգիայով ինտերնետ հասանելիություն։
«Արդեն երկրորդ տարին է, ինչ մենք անդադար աշխատում ենք մեր ցանցը մարզերում ընդլայնելու նախագծի վրա, ու ես հպարտ եմ, որ մեր ժամանակակից ֆիքսված կապն արդեն գործում է Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատում։ Վստահ եմ, արտաշատցիները բարձր կգնահատեն Ucom-ի փաթեթների հարմարավետությունն ու հասանելիությունը։ Նաեւ հուսով եմ, որ ամառվա տաք օրերին այգում հանգստացող բնակիչները կվայելեն նորագույն տեխնոլոգիաներով աշխատող Wi-Fi ցանցը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ռալֆ Յիրիկյանն այցելել է նաեւ քաղաքում ընկերության առաջին բաժանորդին՝ Գրետա Մարգարյանին, ում նվիրել է Unity 20․000 փաթեթից 6 ամսվա ընթացքում անվճար օգտվելու հավաստագիր։
2024 թվականի սկզբին Ucom ֆիքսված ցանցը գործարկվել է նաեւ Աշտարակում։