ru24.pro
Новости по-русски
Май
2024

Պուտին. «Կշարունակենք աշխատել եվրասիական ինտեգրման գործընկերների հետ»

0

«Մենք բաց ենք եղել եւ կշարունակենք բաց լինել լավ հարաբերությունների ամրապնդման օգտին բոլոր այն երկրների հետ, որոնք Ռուսաստանը համարում են վստահելի եւ ազնիվ գործընկեր: Եվ դա իսկապես համաշխարհային մեծամասնությունն է»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ «մենք չենք հրաժարվում արեւմտյան երկրների հետ երկխոսությունից»։

«Ընտրությունն իրենցն է. արդյո՞ք մտադիր են շարունակել Ռուսաստանի զարգացումը զսպելու փորձերը, ագրեսիայի քաղաքականությունը, ճնշման գործադրումը մեր երկրի վրա, թե՞ համագործակցության եւ խաղաղության ճանապարհ փնտրել»,- նշել է Վլադիմիր Պուտինը։