ru24.pro
Новости по-русски
Май
2024

Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

0

Այս մասին ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Դրանում, մասմավորապես, ասվում է.

«Հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները եւ Հայաստանի վարչապետը, որոնց կմիանան դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի եւ Կուբայի ղեկավարները։ Նախատեսվում է քննարկել Միությունը որպես հեղինակավոր եւ արդյունավետ միջազգային միավորում կայացնելու ուղղությամբ ձեռք բերված արդյունքները, կարծիքներ փոխանակել ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման հեռանկարային ուղղությունների շուրջ։ Նախատեսվում է ընդունել մի շարք կարեւոր փաստաթղթեր։ Երեկոյան ԱՊՀ պատվիրակությունների ղեկավարների համար կկազմակերպվի ավանդական բարեկամական ընթրիք՝ Կուբայի նախագահի մասնակցությամբ»։

Կրեմլի մամուլի ծառայության մեկ այլ հաղորդագրությունից հետեւում է, որ մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին։

Դրանում նշվում է, որ շքերթի պատվավոր հյուրերը կլինեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Կուբայի, Լաոսի եւ Գվինեա-Բիսաուի ղեկավարները։