Փաշինյանն ասել է, որ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ասել է, որ «նախագիծը ոստիկանական բարեփոխումների հերթական, շատ կարեւոր փաթեթն է»:
«Ոստիկանությունն ուժային կառույց է, ինչը նշանակում է, որ ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, եթե չունենա այդ իրավունքը՝ ոստիկանությունն ընդհանրապես, որպես ծառայություն, կդառնա անիմաստ: Այլ բան, որ մենք պետք է ունենանք շատ հստակ ստանդարտներ: Ընդ որում, սա կարեւոր է եւ քաղաքացուն, եւ ոստիկանին պաշտպանելու համար»,- ասել է Փաշինյանը: