Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է
Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ բարձրագույն կրթության եւ գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլեւսկին` ՀՌՀ-ում «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովի բացման արարողության ժամանակ։
Մեդիամաքսը նշում է, որ 2023թ. մայիսի 12-ին ՀՌՀ Ընդհանուր Ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ (216 կողմ և 147 դեմ ձայների հարաբերակցությամբ) պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանին ընտրել էր ռեկտորի պաշտոնում: