ru24.pro
Новости по-русски
Апрель
2024

Բաքուն չի ցանկանում խաղաղության պայմանագրում հստակ հղում տալ Ալմա-Աթայի հռչակագրին

0

«Ըստ էության, մենք ունենք սահման, փոխադարձորեն ճանաչված տարածքային ամբողջականություն եւ սահմանազատում հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա. սա նշանակում է, որ 1991 թվականին եղած սահմանները պետք է ներկայում վերարտադրվեն»,- Կատար կատարած այցի շրջանակում Al-Jazeera-ին տված հարցազրույցում ասել է Արարատ Միրզոյանը:

«Խնդիրն այն է, որ թեեւ մեր ղեկավարները բազմիցս վերահաստատել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա, մենք տեսնում ենք, որ մեր հարեւանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ եւ միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում:

Եվս մի քանի խնդիր կա, օրինակ՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որը նույնպես քննարկման առարկա է: Մենք պատրաստ ենք ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաեւ Թուրքիայի հետ՝ հասկանալով, որ այս նախագիծը կօգնի կապել Արեւելքը Արեւմուտքին, Հյուսիսը Հարավին։ Եթե դա իրականացվի, դա կլինի եւս մեկ հետաքրքիր միջոց Պարսից ծոցի երկրները կապելու սեւծովյան տնտեսական տարածաշրջանի հետ։ Համաձայն այս հայեցակարգի՝ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության եւ իրավազորության լիակատար հարգմամբ, բայց նաեւ՝ համաձայն հավասարության եւ փոխադարձության սկզբունքների»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ որոշակի խնդիրներ և հարցեր կան հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում.

«Դրանց մեջ կան հարցեր, որոնց շուրջ պետք է լիակատար և փոխըմբռնում, բայց ես կարծում եմ, որ այդպիսի խնդիրներ բոլոր հարաբերություններում կան:
Հայ-ադրբեջանական սահմանի երկանքով կայունության ապահովման հարցերում հայկական կողմը խորացնում է հարաբերություններն այլ գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպական միության եւ ԱՄՆ-ի հետ: Նրանք մեր հիմնական գործընկերներն են ժողովրդավարական բարեփոխումների եւ տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովման հարցում եւ այլն»: