Ալեն Սիմոնյան. Երեւանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը
«Դրական եմ համարում, եթե Հայաստանը գազ է գնում Ադրբեջանից, մենք պետք է քննարկենք այդ հարցը, քանի որ գազի մի մասը, որը գնում ենք Ռուսաստանից, ադրբեջանական է, մեծ հաշվով»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ «շատ լավ կլինի ոչ միայն Ադրբեջանից, այլեւ Իրանից գազամուղ անցկացնել եւ գազ գնել»: