Վահրամ Մարտիրոսյան. Միֆերից պետք է զգուշորեն հրաժարվել ու «տեղը բան դնել»
Գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը «Կարմիր թելում» խոսել է պատմության եւ ապամիֆականացման վտանգների մասին:
«Պեղումներ հայոց պատմությունից» գրքի հեղինակը, մասնավորապես, կարծում է, որ Վարդան Մամիկոնյանի եւ Վասակ Սյունու հակադրությունից «պետք չէ տիկնիկային թատրոն սարքել»:
Զրույցի թեմաները.
00:00 – ներածություն
00:25 – ինչպես որոշեց «պեղել» հայոց պատմությունը
02:00 – Կիլիկիան՝ որպես մեկնակետ, փաստերի «շքահանդեսները»
03:10 – ընկերներից ստացված ազդակը եւ առողջ ցինիզմը
05:25 – 1123 թվականի եղանակը
08:00 – համատեքստի եւ մեծ պատկերի կարեւորությունը
10:30 – «փազլը» հավաքվել է` օգտագործելով մեծաքանակ աղբյուրներ
11:30 – Տիգրան Մեծ՝ «պահանջվում է թագավոր»
18:20 – Հին Կտակարանը մերժող հանդուգն Խորենացին
20:45 – աղբյուրների հանդեպ կրկնակի ուշադրությունը
22:40 – պեղված «գտածոները»
23:40 – գրքի նկարազարդումների կարեւորությունը
26:40 – հայերի հիմնած սրճարանները՝ Ֆրանսիական հեղափոխության հիմքում
28:10 – ով պետք է լինի գրքի ընթերցողը
29:30 – «միայնակ ազատարար» Հովսեփ Էմինը
32:05 – «այսօր Հայաստանում դասական իմաստով ընթերցող չկա»
33:05 – ընթերցողի մասնակցությունը պատմությանը
35:00 – պատմությունն ու քաղաքական քննարկումները
38:15 – ապամիֆականացման վտանգները
43:40 – սլաքի ուղղությունը փոխելը «նորաձեւ» է դառնում
44:40 – Մամիկոնյանի եւ Սյունիի հակադրությունը «տիկնիկային թատրոն» չէ
46:25 – ապստամբելու ոգին
47:50 – պատմությունը պետք է հետաքրքիր լինի