Իսրայելի պաշտպանության նախարարը Իրանին սպառնացել է «անակնկալներով»
«Մենք գիտենք, թե ինչպես արագ վճռական հարձակողական գործողություններ ծավալել նրանց դեմ, ովքեր հարձակվում են Իսրայելի տարածքի վրա, որտեղ էլ որ նրանք լինեն Մերձավոր Արևելքում», - ասել է նա:
«Իսրայելի պատասխանը շատ արդյունավետ կլինի՝ տարիների ընթացքում մենք հասել ենք նրան, որ թշնամիները երբեք չի իմանա, թե ինչ անակնկալներ ենք մենք պատրաստում իրենց համար», - իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ ասել է Գալանտը:
Իրանի արտգործնախարարությունը հայտնել է, որ գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա Իսրայելի հարվածի հետևանքները։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառել, որ Իրանը հարձակում է նախապատրաստում Իսրայելի տարածքի վրա։
Ապրիլի 1-ին Իսրայելը օդային հարձակում էր իրականացրել Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա։ Հարձակման արդյունքում սպանվել էին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի 7 ներկայացուցիչներ, այդ թվում՝ 2 գեներալ։ Իրանը հայտարարել էր, որ վրեժխնդիր կլինի: