Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը
Միջոցառման նպատակն է կարեւորել գրքի եւ գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության կրթամշակութային զարգացման գործում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Այն նաեւ հարթակ է գրադարանային համակարգի արդի խնդիրների բացահայտման, դրանց լուծման եւ կարգավորման ուղիների որոնումների համար:
«Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառմանը մասնակցում են ՀՀ պետական եւ համայնքային գրադարանները:
Միջոցառումների ծրագիրը հասանելի է այս հղումով: