Գերասիմով. «Արեւմուտքը քանդում է ռազմավարական կայունության հիմքերը»
«Վերջին իրադարձությունները վկայում են Արեւմուտքի կողմից ռազմավարական կայունության եւ միջազգային անվտանգության հիմնարար հիմքերի հետեւողական ոչնչացման մասին», - ասել է Գերասիմովը՝ բացելով ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեի նիստը Մոսկվայում։
Նա նշել է, որ հանդիպումը «կայանում է արագ փոփոխվող ռազմաքաղաքական իրավիճակի ֆոնին, որը բարդանալու միտում ունի»։