Հայաստանում արգելափակվել է Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը
Ավետ Պողոսյանն ասել է, որ որոշումը կայացրել է «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ եւ 6-րդ հոդվածների վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը: