ru24.pro
Новости по-русски
Март
2024

Ալեն Սիմոնյան. Աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից

0

Ելույթ ունենալով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում, Ալեն Սիմոնյանն ասել է.

«Չնայած անվտանգության մարտահրավերներին, որոնց Հայաստանը առերեսվել է վերջին ամիսներին՝ մենք հաստատակամ ենք մեր վճռականության մեջ՝ կառուցելու մի հասարակություն, որը լիովին կարտացոլի մեր արժեքները. արժեքներ, որոնք մենք կիսում ենք ԵՄ-ի հետ»:

Ազգային Ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ԵՄ խորհրդին՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում տեղակայելու եւ հետագայում ընդլայնելու համար:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն: Սա կլինի Հայաստան-ԵՄ համագործակցության հերթական շրջադարձային քայլը, որը, մարդկանց միջեւ շփումները խթանելուն զուգահեռ, շատ կարեւոր քաղաքական ուղերձ կհղի Հայաստանի ժողովրդին:

Տարածաշրջանային անվտանգությունն ու Հայաստանի պաշտպանողական կարողությունները զարգացնելն ու  դիվերսիֆիկացնելը մնում են առաջնահերթություն մեզ համար: Այս առումով մենք կարեւորում ենք խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրումը, միաժամանակ մենք աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից», - ասել է Ալեն Սիմոնյանը: