Փաշինյանը եւ Միշելը քննարկել են խաղաղության գործընթացը
Կառավարությունից հայտնում են, որ նրանք ընդգծել են 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածման կարևորությունը:
ՀՀ վարչապետը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին եւ ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։