Մոսկվան մեկնաբանել է «Զվարթնոցից» իր սահմանապահների դուրսբերման հարցը
«Քիչ հավանական է, որ ռուս սահմանապահների դուրսբերումը համապատասխանի Հայաստանի եւ նրա քաղաքացիների անվտանգությանը, հատկապես՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնց վրա ռուս եւ հայ սահմանապահները երկար տարիներ արդյունավետ աշխատել են»,- ասուլիսի ժամանակ ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ հայկական կողմի ծանուցումն ուղարկվել է միջգերատեսչական ճանապարհով.
«Մոսկվան դիվանագիտական խողովակներով ոչինչ չի ստացել: Բոլոր որոշումները կկայացվեն միջգերատեսչական ուսումնասիրության արդյունքների հիման վրա»: