ru24.pro
Новости по-русски
Март
2024

Մոսկվայում կբացվի «Փարաջանովի կողքին» ցուցահանդես-նախագիծը

0

Ցուցահանդեսում ներկայացված կլինեն ռեժիսորի դիմանկարները, նկարահանումների աշխատանքային պահերը, ֆիլմերի պաստառներ եւ էսքիզներ:

Նախագծում ներկայացված կլինեն ցուցանմուշներ РОСФОТО-ի եւ Մոսկվայի Կինոյի թանգարանի, Սերգեյ Փարաջանովի երեւանյան թանգարանի հավաքածուներից եւ լուսանկարիչ Յուրի Մեչիտովի արխիվից:

Այցելուներւ, մասնավորապես, կտեսնեն Յուրի Մեչիտովի լուսանկարները, որոնք արվել են «Սուրամի ամրոցի լեգենդը» եւ «Արաբեսկաներ Փիրոսմանիի թեմայով» ֆիլմերի նկարահանման ժամանակ։

Իսկ «Լենֆիլմ» կինոստուդիայի նկարիչ-լուսանկարիչ Ելենա Կարուսաարի լուսանկարների շարքը պատմում է Փարաջանովի վերջին՝ «Աշուղ Ղարիբ» ֆիլմի ստեղծման մասին։

«Փարաջանովի կողքին» նախագծի համար պատրաստվել է նաեւ հանրային ծրագիր՝ էքսկուրսիաներ, վարպետության դասեր, դասախոսություններ, կինոդիտումներ։

Մարտի 28-ին տեղի կունենա գրող եւ կինոգետ Լեւ Նաումովի «Ժեստը Փարաջանովի բանաստեղծական կինոյում» դասախոսությունը։

Մարտի 30 «Մանեժ» կենտրոնական ցուցասրահի կրթական նախագծերի համադրող Եկատերինա Բեսպալովան վարպետության դասերի շարք կանցկացնի «Կոլաժը որպես գեղարվեստական պրակտիկա» թեմայով։

Ապրիլի 11-ին կինոքննադատ Դմիտրի Բակիրովը կկարդա «Սերգեյ Փարաջանովը ոճի որոնման մեջ կամ կինոյի հակառակ կողմը» դասախոսությունը։

Հավելյալ տեղեկությունները միջոցառումների մասին հասանելի են այստեղ։