Միրզոյան-Բայրամով բանակցություններն ավարտվել են
Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ փոխադարձ համաձայնություն է արտահայտվել շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։
«Նախարարները եւ նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:
Երկու երկրի նախարարները հանդիպել են նաեւ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձեւաչափով։