Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպումը կկայանա՝ Մյունխենում եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը, որի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ: