ru24.pro
Новости по-русски
Февраль
2024

Փաշինյանը Բլինքենին ասել է Ադրբեջանի հետ «լարվածության նոր փուլի» մասին

0

Հանդւպման մերնարկին Փաշինյանն ասել է.

«Մենք գնահատում ենք այն դինամիկան, որ ունենք մեր երկկողմ հարաբերություններում։ Կարծում եմ` մենք հաստատել ենք շատ արդյունավետ գործընկերություն եւ 2019-ին սկսեցինք Ռազմավարական երկխոսությունը: Այս տարին եւս կարեւոր է, մենք սպասում ենք մեր ամերիկյան գործընկերների հետ բավականին ծավալուն օրակարգով նիստին։ Իհարկե, տարածաշրջանային հարցերը եւս շատ կարեւոր են մեր օրակարգի համար։ Դժբախտաբար, այս պահին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա է լարվածության նոր փուլ, վերջերս տեղի ունեցավ լարվածության նոր աճ, որը պատճառ դարձավ մեծ կորուստների։ Հայ դիրքապահներ սպանվեցին Ադրբեջանի հետ սահմանին։ Ես կցանկանայի այս իրավիճակը եւս քննարկել Ձեզ հետ»։

Էնթոնի Բլինքենը նշել է.

«Հայաստանը շատ արժեքավոր գործընկեր է ԱՄՆ-ի համար, եւ մենք գնահատում ենք նրա՝ կայուն խաղաղության հանդեպ հանձնառությունը։ Մենք նաեւ կարող ենք ուժեղացնել մեր երկրների միջեւ կապերը բոլոր ուղղություններով»։

Կառավարությունից հայտնում են, որ «Փաշինյանը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ»: Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, մասնավորապես, արդեն իսկ միջազգային հարթակներում գրավոր կերպով հրապարակային արձանագրված սկզբունքների հիման վրա:

Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին եւ երկխոսությունը շարունակելու հույս հայտնել: