«Իզմիրլյան» հիմնադրամը ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Հիմնադրամի ռազմավարական նպատակն է նպաստել Հայաստանի կայուն զարգացմանը` կրթության, առողջապահության, տնտեսության զարգացման, սոցիալական բարեկեցության, մարդասիրական օգնության, նորարարության եւ հայ մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում իրականացնելով տարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են հիմնադրամի առաքելությանը` աջակցել ազգապահպանության գործին:
«Իզմիրլյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի միջոցով շահառուները ստանում են տարաբնույթ կարճաժամկետ եւ երկարաժամկետ օժանդակություն, այդ թվում` ուղղված առողջապահության, գիտելիքների եւ հմտությունների բարելավման, որակյալ կրթության հասանելիության, համայնքային ենթակառուցվածքների եւ գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաեւ տնտեսական հնարավորությունների, խոցելի բնակչության եւ հատուկ կարիքներով երեխաների աջակցության, առողջապահական կառավարման, եւ այլ բնագավառներում:
1990 թվականին Հայաստանում «Իզմիրլյան» հիմնադրամի գործունեության մեկնարկից ի վեր իրականացված ծրագրերից օգտվել է ընդհանուր առմամբ մի քանի հարյուր հազար կարիքավոր անձ: Միայն 2023 թվականին շուրջ 3,471 ուղակի շահառուներ (շուրջ 13,884 անուղակի շահառուներ) օգտվել են հիմնադրամի 14 ծրագրերից, որոնք իրականացվել են Հայաստանի մարզերում: 2023 թվականին կրթության, առողջապահության, սոցիալական բարեկեցության եւ այլ ոլորտներում հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումներն են.
Առողջապահություն
«Իզմիրլյան» հիմնադրամը անհետաձգելի առողջապահական ծառայություններ է տրամադրել 27 սիրիահայերի, լիբանանահայերի եւ իրաքահայերի, որոնք իրենց երկրներում ճգնաժամի հետեւանքով ապաստանել են Հայաստանում:
Արցախյան հակամարտության ընթացքում 80 վիրավոր զինվոր եւ սպա անվճար բուժօգնություն է ստացել։
Անվճար առողջապահական ծառայություններ է ստացել Արցախից տեղահանված 167 մարդ։
Անապահով ընտանիքներից քաղցկեղ ախտորոշված վեց երեխաներ ստացել են համապատասխան բուժում։
Առողջապահության էլեկտրոնային կառավարման համակարգը տեղադրվել է Իզմիրլյան բժշկական կենտրոնում, եւ կենտրոնի 121 աշխատակիցներ օգտվել են ՏՀՏ գործիքների եւ դրանց կիրառման դասընթացներից:
Կրթություն եւ նորարարություն
«Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կազմակերպության հետ համատեղ իրականացված կրթական ծրագրերի միջոցով Հայաստանի հեռավոր ու սահմանամերձ համայնքների 733 դպրոցականների համար բարելավվել է կրթության որակը: Աջակցություն են ստացել 6 ուսուցիչ-ղեկավարներ:
Գյուղատնտեսության ոլորտում 401 մասնագետների, շրջանավարտների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների գիտելիքների եւ հմտությունների բարելավում: Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության օրենսդրական բարեփոխումների շրջանակներում իրականացվել են քաղաքականությանը վերաբերող հինգ փաստաթղթերի մշակում:
Շիրակացու ճեմարանում որակյալ կրթության հասանելիության ապահովում հեռավոր սահմանամերձ համայնքների երկու տաղանդավոր ավագ դպրոցի աշակերտների համար:
Բարելավված գիտելիքներ ու հմտություններ եւ զբաղվածության հնարավորություն 31 պատերազմի վիրավոր վետերանների շրջանում մասնագիտական կողմնորոշման, կարողությունների զարգացման (ներառյալ մասնագիտական վերապատրաստման) եւ բիզնես պլանի մշակման միջոցով:
Սյունիքի 142 համայնքաբնակների համար իրականցվել է հրազենային վնասվածքների դեպքում առաջնային օգնության վերաբերյալ մասնագիտացված վերապատրաստում եւ տրամադրվել է շտապ օգնության բժշկական պարագաների հավաքածու:
Սոցիալական ապահովության
Հատուկ կարիքներով եւ հաշմանդամություն ունեցող ավելի քան 331 երեխա օգտվել են «Իզմիրլյան» հիմնադրամի փոքր դրամաշնորհային տարբեր նախաձեռնություններից, ինչը նրանց հնարավորություն է տվել օգտվել օժանդակ եւ հարմարեցված գույքից ու կահույքից, ընդլայնել տնտեսական հնարավորությունները աուտիզմի համախտանիշ ունեցող երեխաների շրջանում, նպաստել նրանց սոցիալական ներառմանը, բարելավել կյանքի որակը Մարի Իզմիրլյան մանկատան երեխաների շրջանում, եւ այլն:
Հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեցող ավելի քան 220 ծնողներ օգտվել են օժանդակ եւ հարմարվողական կահույքի եւ սարքերի օգտագործման ուսուցումից, որոնք հնարավորություն են տալիս երեխաներին տանը խնամել:
Համայնքների զարգացում
Վանանդ համայնքում կառուցվել/բարեկարգվել են ներհամայնքային ճանապարհներ՝ որոնցից ուղղակիորեն կօգտվեն ընդհանուր առմամբ 1200 մարդ: