Արսեն Բաղդասարյան. ՏՏ ոլորտի եւ «այթիշնիկների» մասին սխալ ընկալումները շատ են
Data Art ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Բաղդասարյանը եւ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը «Կարմիր թելում» խոսել են հայաստանյան ՏՏ ոլորտի եւ վերջինիս հանրային ընկալումների մասին:
Արսեն Բաղդասարյանն ասում է, որ քննադատելով ոլորտը, մարդիկ հաճախ առաջնորդվում են կարծրատիպերով կամ մակերեսային պատկերացումներով:
Զրույցի թեմաները.
00:00 – ներածություն
01:15 – գենետիկ հիշողությունը, ՏՏ ոլորտի զարգացումը եւ դրա ընկալումը Հայաստանում
07:40 – արդյո՞ք Հայաստանն ու հայկական ՏՏ ոլորտը ապրում են «տարբեր իրականություններում»
12:00 – չափազանցված սպասելիքները ՏՏ ոլորտից
16:50 – ՏՏ ոլորտի աշխատանքի արդյունքը եւ մեր առօրյան
20:30 – հայ այթիշնիկի «կոսմոպոլիտ» եւ «ոչ հայրենասեր» լինելու մասին կարծրատիպը
25:00 – ընկերությունների քաղաքականությունը եւ կյանքը սեւ եւ սպիտակ գույներով տեսնելու հետեւանքները
30:30 –ՏՏ ընկերությունների ստացած փոխհատուցումը եւ հնչած քննադատությունը
41:20 – Data Art-ի հինգ տարին Հայաստանում եւ մարդկային հարաբերությունները
48:00 – Հայաստան եկած մասնագետների հեռանալու պատճառները