Գրիգորյանը կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձեւ» հանդիպմանը
ԱԽ գրասենյակից հայտնել են, որ Արմեն Գրիգորյանը հունվարի 14-ին կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձեւ» 4-րդ հանդիպմանը:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2023թ. դեկտեմբերի 11-ին Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում երկկողմ համագործակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ», - ասված էր Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: