Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի մրցույթի հայտատուների ընտրության փուլը
ՆԳՆ հաղորդագրության մեջ նշված է, որ «համաշխարհային շուկայի հետաքրքրված ընկերությունները մինչեւ մարտի 14-ը կարող են ներկայացնել հայտեր՝ որակավորվելու նպատակով հետագա մրցույթին մասնակցելու համար»:
Ծրագրի հիմնական դրույթները, հավակնորդ հայտատուների որակավորման չափանիշները, նրանց ներկայացվող ընդհանուր պահանջները հրապարակվել են Էկոնոմիկայի նախարարության կայքում՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով.
https://mineconomy.am/page/2939
https://mineconomy.am/en/page/2939
https://mineconomy.am/ru/page/2939
Մեդիամաքսը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունում տեւական ժամանակ է, ինչ կենսաչափական անձնագրեր չեն տրամադրվում: